-
24.11.2012|
12:57
«Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է երիտասարդ պարողների «Եվրատեսիլ» մրցույթին, որը տեղի է ունենալու Լեհաստանում` 2013-ի հունիսին:
-
23.11.2012|
22:12
Այսօր նկարիչների միությունում հրավիրվել է քննարկում-ժողով, որի ընթացքում բարձրացվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնում կրթօջախի դասախոս , գեղանկարիչ Դավիթ Դավթյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:
-
23.11.2012|
12:58
«ՉուխաջյանՖեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում նոյեմբերի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգը (նվագակցում է Գայանե Հախնազարյանը):
-
23.11.2012|
12:57
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված գալա համերգի պատվավոր հյուրը կլինի լեգենդար ջազ ակորդեոնահար, Աստոր Պիացոլլայի աշակերտ Ռիշար Գալիանոն:
-
23.11.2012|
11:44
«Իրատես de facto»-ի հյուրն է ռեժիսոր, Երևանի քաղաքապետի խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ:
-
23.11.2012|
11:22
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆԻ ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը: Համերգն իրականացվում է «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
-
22.11.2012|
16:25
Էդիկ Պողոսյանի, Ռազմիկ Ամիրխանյանի և Տաթև Չախչախյանի նախաձեռնությամբ «Բյուրոկրատ» գրախանութում կկազմակերպվի ժամանակակից իրանական գրականության երեկո: Կընթերցվեն 20-րդ դարի երկրորդ կեսի իրանական պոեզիայի լավագույն նմուշներ` հայերեն թարգմանությամբ:
-
22.11.2012|
13:27
«Տաթևի դարպասներ» նախագծի հայտարարած «Արի ճախրենք, կամ ստեղծիր Տաթևիկի կերպարը» մրցույթը շարունակվում է: Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի ու Ղազախստանի երեխաների ավելի քան 400 աշխատանքները կցուցադրվեն Գորիսի, Շուշիի և Դիլիջանի մանկական արվեստի կենտրոններում:
-
21.11.2012|
14:38
Այս տարի Դրեզդենի «Ֆրաուենկիրխե» եկեղեցում տեղի ունեցավ Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը:
-
21.11.2012|
12:00
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր աննախադեպ ձևով սերտ են մշակույթի նախարարությունը, կոմպոզիտորների միությունը, կատարողական շրջօղակները, որոնց գլխավոր նպատակն է ի սփյուռ դարձնել սեփական պրոֆեսիոնալ երաժշտությունը: